Category: Սրտաբանություն

ՊուլսՄեդ բժշկական կենտրոնում իրականացվում են երակների բոլոր հիվանդությունների ախտորոշում և բուժում

Մազանոթների և անոթային աստղիկների վերացում՝ բոլոր ժամանակակից մեթոդներով

Վարիկոզ հիվանդության լազերային վիրահատություն՝ ժամանակակից Եվրոպական ուղեցույցերի համաձայն

Խորանիստ երակների ախտահարումների ախտորոշում, բուժում և երկարատև հսկողություն


Մազանոթների և անոթային աստղիկների վերացման բոլոր նորագույն մեթոդները՝ ՊուլսՄեդում․

  • Սկլերոթերապիա
  • Սկլերոթերապիա՝ ուլտրաձայնային հսկողությամբ
  • Տելեանգիէկտազների լազերային վիրահատություն
  • Նորագույն CLACS մեթոդ

Խրոնիկ երակային անբավարարությունը բավականին տարածված հիվանդություն է ամբողջ աշխարհում։ Մեծահակների մոտ 70%-ը տառապում է այս հիվանդությամբ։ Այն հանդիսանում է ոչ միայն լուրջ առողջական խնդիր, այլ նաև էսթետիկ կարևոր խնդիր, ինչը կոմպլեքսավորելով բուժառուին, ոչ պակաս ազդեցություն է թողնում նաև կյանքի որակի վրա։

Սկլերոթերապիա․ առանձնահատկությունները

Սա մինիմալ ինվազիվ միջամտություն է, որը կատարվում է ներարկումների միջոցով և ուղեկցվում է ընդամենը աննշան դիսկոմֆորտի զգացողութամբ։ Բարակ և փոքր ասեղի միջոցով անոթի լուսանցք է ներարկվում փոքր քանակի սոսնձող անվնաս դեղ, որը տարածվում է միայն լայնացած անոթի հունով ՝ առաջացնելով անոթի պատերի սոսնձում և չի տարածվում օրգանիզմով։ Սոսնձված և փակված անոթը ժամանակի ընթացքում ներծծվում է և անհայտանում մեկընդմիշտ։

Պրոցեդուրայից հետո, որը տևում է 20-ից 30 րոպե, անհրաժեշտ է քայլել 40 րոպե և կրել էլաստիկ զուգագուլպաներ 5-15 օր՝ կախված անոթների տեսակից։

Սկլերոթերապիան կարելի է կատարել հեղուկ կամ փրփրային ձևերով, կախված անոթների տեսակից։

Պրոցեդուրայից առաջ անհրաժեշտ է անցնել անոթների դուպլեքս հետազոտություն, ախտորոշման ճշգրտման նպատակով։ Պրոցեդուրայից հետո որոշ հատվածներում առաջանում են այտուցվածություն և կապտուկներ, որոնք անհայտանում են մոտավորապես 2 շաբաթվա ընթացքում։

Մեթոդն ունի բազմաթիվ առավելություններ՝

  • Բարձր բուժական և էսթետիկ առավելություն
  • Պրակտիկորեն անցավ պրոցեդուրա
  • Կարճ տևողություն
  • Ռեաբիլիտացիոն շրջանի բացակայություն

Սկլերոթերապիա՝ ուլտրաձայնային հսկողությամբ

Այս մեթոդի ժամանակ կիրառվում է փրփրային տեսակի սկլերոթերապիան՝ ուլտրաձայնային ապարատի միջոցով,  մաշկի մակերեսից ավելի խորը տեղակայված և ավելի հաստ անոթների դեպքում։ Դարձյալ տևում է ընդամենը 20-ից 30 րոպե, պարտադիր է պրոցեդուրայից հետո 40 րոպե քայլերը և էլաստիկ զուգագուլպաների կրումը՝ 2 շաբաթ։

Տելեանգիէկտազների լազերային վիրահատություն

Տելեանգիէկտազները դրանք մանր, մանուշակագույն, սարդոստայնանման ցանցերն են։ Այս անոթների լազերայն կոագուլյացիան կատարվում է հատուկ անոթային լազերային ապարատով, որը թափանցելով մաշկից ներս ընդամենը 1-2 մմ խորությամբ, առաջացնում է անոթի կայուն սաղմ, առանց մաշկի վնասման, ինչից հետո անոթը ներծծվում է 2-4 շաբաթների ընթացքում։ Որոշ դեպքերում կարելի է նույնիսկ չկրել էլաստիկ զուգագուլպաները։


Նորագույն CLACS մեթոդ


CLACS նշանակում է կրիոլազերային կրիոսկլերոթերապիա։ Այս մեթոդը ժամանակակից ամենաէֆեկտիվ և կիրառելի մեթոդն է, որի դեպքում կիրառվում են և լազեր, և ներարկումներ, ավելի արագ և էֆեկտիվ արդյունք ստանալու նպատակով։ Ի դեպ այս պրոցեդուրան Հայաստանում առաջին անգամ և միայն ՊուլսՄեդ կլինիկայում է իրականացվում։ Այս մեթոդից հետո էլասիկ զուգագուլպաների կրում չի պահանջվում, սակայն անհրաժեշտ է լինում մաշկը մշակել հատուկ քսուքով։

Վարիկոզի լազերային վիրահատություն՝ ժամանակակից Եվրոպական ուղեցույցերի համաձայն

  1. Ի՞նչ է վարիկոզը
  2. Ինչպե՞ս է ախտորոշվում
  3. Ո՞րն է վարիկոզ հիվանդության բուժման լավագույն մեթոդը
  4. Ինչպե՞ս է իրականացվում վարիկոզ հիվանդության լազերային վիրահատությունը

Ինչպե՞ս է ախտորոշվում

Վարիկոզ հիվանդության ախտորոշման ոսկե ստանդարտն է համարվում ստորին վերջույթների անոթների դուպլեքս հետազոտությունը։ Այս հետազոտությամբ հստակ երևում են երակների պատերը, պատերի կառուցվածքը, երակների չափերի փոփոխությունը, փականները, փականների աշխատանքը, փականային անբավարարությունը, հստակ կարելի է տեսնել տրոմբը, ուսումնասիրել տրոմբի ծայրը, որոշել արդյո՞ք տրոմբի ծայրի պոկվերու վտանգ կա, թե ոչ, նույնիսկ կարելի է որոշել տրոմբի առաջացման մոտավոր ժամկետները։

Այս ամենը շատ կարևոր են բուժման ճիշտ տակտիկայի ընտրութան, ինչպես նաև՝ հետագա վիրահատական պլանը ճիշտ կազմելու համար։ ՊուլսՄեդ բժշկակա կենտրոնում վարիկոզի դուպլեքսի ժամանակ կազմվում է հատուկ քարտեզ, որտեղ հստակ նշումներով առանձնացվում են առողջ և հիվանդ երակները։

Այդ քարտեզը վիրահատության ժամանակ վիրաբույժին օգնում է և ուղեցույց է դառնում, ինչի շնորհիվ վիրաբուժը վիրահատության ընթացքում վերացնում է միայն հիվանդ երակները և պահպանում առողջները։

ՊուլսՄեդում դուպլեքս հետազոտությունը իրականացնում է անձամբ անոթային վիրաբույժը՝ Անի Աբովյանը, ով թե’ դուպլեքս հետազոտության և թե’ վարիկոզի լազերային վիրահատության վերապատրաստումները անցել է Եվրոպայի և Ռուսաստանի լավագույն մասնագետների մոտ։

Վարիկոզը զարգանում է անոթի պատի թուլության հետևանքով, որի պատճառները բազմազան են՝

  • Ժառանգական նախատրամադրվածություն
  • Ֆիզիկական ծանրաբեռնվածություն
  • Հղիություն
  • Հորմոնալ դիսբալանս
  • Երկարատև կանգնած դիրքում աշխատանքը (օրինակ՝ վարսավիր, խոհարար, վաճառող, մատուցող)
  • Երկարատև նստակյաց աշխատանքը (օրինակ՝ օֆիսային աշխատողներ, դերձակներ, ծրագրավորողներ), հատկապես սխալ դիրքով՝ ոտքը ոտքին գցած
  • Բարձրակրունկների մշտական կրումը
  • Ճարպակալում
  • Թերշարժուն ապրելակերպ

Այս ամենը հանգեցնում են անոթներում ճնշման բարձրացման, ոտքերի երակներով արյան հետհոսքի խանգարման, ինչի հետևանքով  անոթները գերլցվում են արյունով և լայնանում՝ առաջացնելով արյան կանգ՝ ոտքերի ստորին հատվածներում։

Արդյունքում առաջանում են բազմաթիվ համապատասխան գանգատներ և մաշկային փոփոխություններ՝

  • Ոտքերի ծանրություն և հոգնածություն օրվա վերջում
  • Ոտքերի ստորին հատվածներում այտուցներ
  • Ջղակծկումներ՝ ձկնամկաններում, հատկապես գիշերային ժամերին
  • Ցավ և այրոցի զգացողություն
  • Վաիկոզ երանների և մազանոթների առաջացում մաշկի վրա
  • Մաշկի կոշտացում, կարմրածություն, ցավոտություն և տրոֆիկ խոցեր

Բուժումից 3 ամիս հետո


Վարիկոզը չբուժելու դեպքում կարող է առաջանալ շատ լուրջ բարդություն՝ տրոմբոզ։ Տրոմբոզի դեպքում անոթի լուսանցքում առաջանում է արյան մակարդուկ, պատճառ դառնալով տրոմբված անոթի հատվածում մաշկի կարմրածության և սուր ցավերի, ոտքը գետնին դնելու անկարողության։

Տրոմբոզն իր հերթին կարող է առաջացնել կյանքի համար վտանգ ներկայացնող բարդություն՝ թոքային զարկերակի տրոմբոէմբոլիա, որի դեպքում տրոմբի վերին ծայրը պոկվում է, արյան հունով հասնում սիրտ և անցնելով թոքային զարկերակ՝ առաջացնում որևէ ճյուղի խցանում, ինչի հետևանքով հնարավոր է նաև հանկարծամահություն։

Թոքային զարկերակի տրոմբոէմբոլիայի նշաններն են կրծքավանդակի սուր ցավը, շնչարգելությունը և արյունախղումը։ Այս նշանների դեպքում, անհրաժեշտ է շտապ դիմել բուժօգնության։

Ո՞րն է վարիկոզ հիվանդության բուժման լավագույն մեթոդը

Վարիկոզ հիվանդությունը այսուհետ բուժվում է բավականին հեշտ և արագ՝ ներկայիս բժշկագիտության առաջընթացի շնորհիվ։ Վարիկոզ հիվանդության լազերային վիրահատության շնորհիվ նույնիսկ ամենաբարդ վարիկոզը հնարավոր է դարձել վիրահատել մոտ մեկ ժամում՝ առանց կտվածքների, առանց կարերի և հետևաբար առանց ընդհանուր կամ էպիդուրալ անզգայացման, միայն տեղային տումեսցենտ անզգայացման պայմաններում։ Այս քիչ ինվազիվ վիրահատության դերը խիստ գնահատելի է մեր ներկայիս կյանքի խելահեղ արագության պայմաններում, երբ նույնիսկ մեկ օր աշխատանքից բացակայելը երբեմն անհնար է։ Իսկ նմանատիպ վիրահատությունը թույլ է տալիս հիվանդին վիրահատությունից 40 րոպե հետո վերադառնալ տուն և գնալ աշխատանքի հենց հաջորդ օրը։

Ինչպե՞ս է իրականացվում վարիկոզ հիվանդության լազերային վիրահատությունը

Վիրաբույժը դուպլեքս հետազոտությամբ ընտրում է վարիկոզ հիվանդ անոթի պունկցիայի հատվածը և ասեղով մուտք գոծում անոթի լուսանցք, այնուհետև ասեղի անցքով անոթի լուսանցք է անցկացնում հատուկ ուղեկցորդ լարը և անոթալայնիչ ձողը, որի միջով անցկացնում է անոթի լուսանցք լազերի լարը։ Էկրանի վրա հսկելով լարի ընթացքը, վիրաբույժը լարը հասցնում է հիվանդ անոթի սկիզբ, որից հետո իրականացնում անոթի ողջ երկայնքով տումեսցենտ անզգայացում, որից հետո սկսում բուն այրման գործընթացը՝ լազերի լարը աստճանաբար դուրս բեևելով անոթի լուսանցքից, ապահովելով երակի հերմետիկ փակումը։ Փակված երակը ներծծվում է ժամանակի ընթացքում և անհայտանում հյուսվածքների միջից։

Պրոցեսը լիովին անվտանգ է և զերծ ցավային զգացողություններից։ Բուժառուն զգում է թեթև տհաճություն միայն տումեսցենտ անզգայացման ժամանակ կատարվող եզակի ներարկումների ժամանակ։

Վիրահատության ավարտին, հենց վիրահատական սեղանի վրա բուժառուին հագցվում է էլաստիկ զուգագուլպան, բուժառուն ոտքի է կանգնում և քայլելով վերադառնում իր հիվանդասենյակ, որտեղ քայլում է 40 րոպե և վերադառնում տուն։

Ինչպե՞ս խուսափել վարիկոզ հիվանդությունից

  • Խուսափել երկարատև կանգնած դիրքով և նստած դիրքով աշխատանքներից 
  • Կարգավորել ավելորդ քաշը
  • Կատարել ֆիզիկական վարժություններ
  • Կրել էլաստիկ զուգագուլպաներ

Սրտի նպատակային բուժզննման կարևորության մասին

Հայտնի է, որ աշխարհում ամենաշատ մահացության դեպքերը գրանցվում են սրտի խնդիրների ոչ ժամանակին բուժման հետևանքով։ Պատճառն այն է, որ սիրտանոթային խնդիրները տարբեր գանգատներով են արտահայտվում, դրա արդյունքում պացիենտները հաճախ ոչ նպատակային բուժզննում են անցնում, և ստանում անհամապատասխան բուժում։

Այսպիսով, ի՞նչ անել, եթե կասկածներ ունեք, որ Ձեր մոտ առկա է սիրտանոթային հիվանդություն։

Նման կասկածների դեպքում, անհապաղ հարկավոր է անցնել սրտի էխոսրտագրության հետազոտություն, անհրաժեշտության դեպքում մասնագետը ցուցում կտա հավելյալ ստուգում անցնելու համար։

Սրտի հիվանդության տարածված ախտանշաններից են.

  • թուլություն,
  • ճնշման տատանումներ,
  • հաճախասրտություն,
  • սրտխփոց,
  • ցավեր կրծքավանդակի շրջանում,
  • ինտենսիվ քրտնարտադրություն և այլն…

ԱՀԿ-ի տվյալներով, յուրաքանչյուր 40-ն անց ծխող մարդ գտնվում է ռիսկի գոտում, այդ պատճառով մասնագետները հորդորում են տարվա մեջ առնվազն մեկ անգամ հետազոտվել, անգամ եթե չկան հստակ գանգատներ։

Հետազոտելու համար զանգահարեք՝ 093 54 12 23 հեռախոսահամարով։