Month: Մայիսի 2021

Անի Աբովյանը՝ երակների վարիկոզի մասին

Երակների վարիկոզն իսկապես վտանգավոր է, ու ոչ մի պարագայում չպետք է անուշադրության մատնել այն, հատկապես որ ունենք մասնագետներ, ովքեր առաջարկում են բուժման ամենաարդյունավետ ու ժամանակակից մեթոդները։ «Պուլս Մեդ» բժշկական կենտրոնի սիրտանոթաբան Անի Աբովյանը հարցազրույց է տվել Արմենիա TV-ին, տեսանյութն՝ այստեղ։

Վարիկոզի լազերային վիրահատության առավելության մասին

Ժամանակակից բժշկությունը հնարավորություն է տալիս վարիկոզի լազերային վիրահատություն իրականացնել՝ առանց կտրվածք անելու, առանց ընդհանուր անզգայնացման, ընդամենը տեղային անզգայնացման միջոցով։

Ինչպե՞ս է դա աշխատում․
Լազերային վիրահատությունը իրականացվում է անոթի վրա ընդամենը փոքր անցք բացելով, որի միջով անցկացվում է լազերի լարը։ Վիրաբույժը լազերի գլխիկը հասցնում է մինչև հիվանդության օջախ։ Սխալներից խուսափելու համար, վիրահատությանը զուգահեռ իրականացվում է դուպլեքս հետազոտությունը, ինչը հնարավորություն է տալիս 100% ճշգրտությամբ իրականացնել վիրահատությունը։ Հարկ է նշել, որ նման վիրահատություն իրականացնելու համար, կարևոր է ոչ միայն վիրաբույժի, այլև՝ դուպլեքս հետազոտություն իրականացնողի վարպետությունը։

Ո՞րն է սրա առավելությունը․
Ժամանակակից այս մեթոդի շնորհիվ պացիենտը կարող է իր բնականոն կյանքի հունին վերադառնալ ընդամենը մեկ օր հետո։ Քանի որ բաց կտրվածքներ չեն արվում՝ չի պահանջվում երկարատև վերականգնողական փուլ։

Սրտի նպատակային բուժզննման կարևորության մասին

Հայտնի է, որ աշխարհում ամենաշատ մահացության դեպքերը գրանցվում են սրտի խնդիրների ոչ ժամանակին բուժման հետևանքով։ Պատճառն այն է, որ սիրտանոթային խնդիրները տարբեր գանգատներով են արտահայտվում, դրա արդյունքում պացիենտները հաճախ ոչ նպատակային բուժզննում են անցնում, և ստանում անհամապատասխան բուժում։

Այսպիսով, ի՞նչ անել, եթե կասկածներ ունեք, որ Ձեր մոտ առկա է սիրտանոթային հիվանդություն։

Նման կասկածների դեպքում, անհապաղ հարկավոր է անցնել սրտի էխոսրտագրության հետազոտություն, անհրաժեշտության դեպքում մասնագետը ցուցում կտա հավելյալ ստուգում անցնելու համար։

Սրտի հիվանդության տարածված ախտանշաններից են.

  • թուլություն,
  • ճնշման տատանումներ,
  • հաճախասրտություն,
  • սրտխփոց,
  • ցավեր կրծքավանդակի շրջանում,
  • ինտենսիվ քրտնարտադրություն և այլն…

ԱՀԿ-ի տվյալներով, յուրաքանչյուր 40-ն անց ծխող մարդ գտնվում է ռիսկի գոտում, այդ պատճառով մասնագետները հորդորում են տարվա մեջ առնվազն մեկ անգամ հետազոտվել, անգամ եթե չկան հստակ գանգատներ։

Հետազոտելու համար զանգահարեք՝ 093 54 12 23 հեռախոսահամարով։

Վարիկոզի հետազոտություն դուպլեքսի միջոցով

Վարիկոզի ճշգրիտ հետազոտություն միայն դուպլեքսի միջոցով, որը ցույց է տալիս երակների փականների աշխատանքը և արյան հոսքը: Պուլս մեդ բժշկական կենտրոնում այսուհետ կգործի մինչև 35% զեղչ ուլտրաձայնային հետազոտության բոլոր տեսակների համար, այդ թվում նաև անոթների դուպլեքս հետազոտության համար:

Կրիոլազերային կրիոսկլերոթերապիա CLACS մեթոդով

40% ԶԵՂՉ մազանոթների արտահայտված ցանցի հեռացման համար՝ կրիոլազերային կրիոսկլերոթերապիայի (ClaCS) մեթոդով: Այս մեթոդը իր էֆեկտիվությամբ գերազանցում է ավանդական սկլերոթերապիային։

Վարիկոզի հետազոտություն՝ դուպլեքսի միջոցով

Վարիկոզի ճշգրիտ հետազոտություն միայն դուպլեքսի միջոցով, որը ցույց է տալիս երակների փականների աշխատանքը և արյան հոսքը: Պուլս մեդ բժշկական կենտրոնում այսուհետ կգործի մինչև 35% զեղչ՝ ուլտրաձայնային հետազոտության բոլոր տեսակների համար, այդ թվում նաև անոթների դուպլեքս հետազոտության համար: