Ինչ է սկլերոթերապիան. տեսակներ, ցուցումներ և առավելություններ
Պուլս Մեդ ԲԿ-ում իրականացվում են սկլերոթերապիայի հետեւյալ տեսակները.
Սկլերսթերապիա
Սկլերոթերապիան ոչ վիրահատական բժշկական միջամտություն է, որը կիրառվում է վարիկոզ երակների և «սարոստայնանման երակների» (տելանգիեկտազիա) բուժման համար։ Այս մեթոդը ներառում է հատուկ նյութի՝ սկլերոզանտի ներարկում վնասված երակի մեջ, որի հետևանքով երակի պատերը կպչում են իրար, և արյան հոսքը դադարում է։ Ժամանակի ընթացքում երակը լուծվում է, և տուժած հատվածը առողջանում է։
Սկլերոթերապիա՝ ուլտրաձայնային հսկողությամբ
Այս մեթոդի ժամանակ կիրառվում է փրփրային տեսակի սկլերոթերապիան՝ ուլտրաձայնային ապարատի հսկողությաշբ, մաշկի մակերեսից ավելի խորը տեղակայված և ավելի հաստ անոթների դեպքում։ Տևում է ընդամենը 20-30ր, պարտադիր է պրոցեդուրայից հետո 40ր քայլերը և էլաստիկ զուգագուլպաների կրումը՝ 2 շաբաթ։
Տելեանգիէկտազների լազերային կոագուլյացիա
Տելեանգիէկտազները դրանք մանր, մանուշակագույն, սարդոստայնանման ցանցերն են։ Այս անոթների լազերայն կոագուլյացիան կատարվում է հատուկ անոթային լազերային ապաևատով, որը թափանցելով մաշկից ներս ընդամենը 1֊2 մմ խորությամբ , առաջացնում է անոթի կայուն սպաղմ , առանց մաշկի վնասման, ինչից հետո անոթը ներծծվում է 2֊4 շաբաթների ընթացքում։Որոշ դեպքերում կարելի է նույնիսկ չկրել էլաստիկ զուգագուլպաները։
Նորագույն CLACS մեթոդ
CLACS նշանակում է կրիոլազերային կրիոսկլերոթերապիա։ Այս մեթոդը ժամանակակից ամենա արդյունավետ մեթոդն է, որի դեպքում կիրառվում են և լազեր, և ներարկումներ, ավելի արագ և էֆեկտիվ արդյունք ստանալու նպատակով։ Ի դեպ այս պրոցեդուրան Հայաստանում առաջին անգամ և միայն ՊուլսՄեդ կլինիկայում է իրականացվում։ Այս մեթոդից հետո էլասիկ զուգագուլպաների կրում չի պահանջվում, սակայն անհրաժեշտ է լինում մաշկը մշակել հատուկ քսուքով։
Առավելություններ
Ոչ վիրահատական մեթոդ (առանց կտրվածքների)
Արագ միջամտություն՝ մինիմալ դիսկոմֆորտով
Կարճ վերականգնողական ժամանակահատված
Արդյունավետ թե՛ կոսմետիկ, թե՛ բժշկական խնդիրների դեպքում
Ո՞ւմ է այն ցուցված
Սկլերոթերապիան առավել արդյունավետ է փոքր կամ միջին չափի վարիկոզ երակների, ինչպես նաև կոսմետիկ թերությունների համար։ Սակայն այս միջամտությունը չի կիրառվում մեծ վարիկոզ երակների դեպքում կամ որոշ բժշկական հակացուցումների առկայությամբ։
Հակացուցումներ
Հղիություն և կրծքով կերակրման շրջան
Ալերգիա սկլերոզանտ նյութի նկատմամբ
Դիաբետ կամ խրոնիկ երակային անբավարարություն ծանր փուլում
Հնարավոր կողմնակի ազդեցություններ
Մաշկի թեթև կապտուկներ կամ ցավ ներարկման հատվածում, որոնք ինքնուրույն անցնում են՝ 5-7 օրվա ընթացքում
Կարճաժամկետ թեթև կարմրություն կամ այտուց
Ժամանակավոր բաց շագանակագույն հետքեր կամ բծեր մաշկի վրա, որոնք անցնում են ամենաուշը միջինում 2-3 ամիսների ընթացքում
Առցանց գրանցում
Scan the code
Ընդունարանի աշխատակից
Ողջույն, ներկայացնում ենք 3 պատճառ թե ինչո՞ւ ընտրել «Պուլս Մեդ»-ը.
✅ Բացառիկություն. Հայաստանում միակը, որ կիրառում է մազանոթների հեռացման CLACS մեթոդը:
✅ Արագություն. Վարիկոզի լազերային վիրահատություն՝ 15-20 րոպեում: Նույն օրը կարող եք գնալ աշխատանքի:
✅ Արդյունավետություն. Այտուցների և բարդացած վերքերի բուժում՝ ռեկորդային ժամկետներում:
✅ Հոգատարություն. 1 տարի անվճար հսկողություն սրտաբանի պացիենտների համար: