Օստեոպորոզ և դենսիտոմետրիա․ ինչպես պահպանել ոսկորների առողջությունը

Օգս 29, 2025 Ռևմատոլոգիա

Օստեոպորոզը ոսկրային համակարգի ամենատարածված հիվանդություններից է, հատկապես
տարեց մարդկանց շրջանում։ Այն զարգանում է աննկատ և կարող է հանգեցնել կոտրվածքների
նույնիսկ փոքր ծանրաբեռնվածությունից հետո։ Բարեբախտաբար, այսօր գոյություն ունի ճշգրիտ
և հասանելի ախտորոշիչ մեթոդ՝ դենսիտոմետրիա , որը թույլ է տալիս հայտնաբերել
հիվանդությունը վաղ փուլում։

Օստեոպորոզը վիճակ է, երբ նվազում է ոսկրային հյուսվածքի խտությունը և խաթարվում է դրա
կառուցվածքը։ Ոսկորները դառնում են փխրուն, բեկուն և ավելի խոցելի։ Այս վիճակը կարող է
երկար ժամանակ անցնել առանց ախտանիշների, մինչև չհայտնվի առաջին կոտրվածքը։ Հաճախ
տուժում են ողնաշարը, ազդրի վզիկը և դաստակը։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ 50-ից բարձր տարիքի
յուրաքանչյուր երրորդ կին և յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ բախվում է օստեոպորոզին
կամ դրա հետևանքներին։
Հիվանդության զարգացման հավանականությունը բարձրանում է հետևյալ գործոնների դեպքում՝

  • 50 և բարձր տարիք
  • Կանացի սեռ, հատկապես մենոպաուզայից հետո
  • Ժառանգական նախատրամադրվածություն
  • Կալցիումի և վիտամին D-ի անբավարարություն
  • Նստակյաց կենսակերպ
  • Ցածր մարմնի զանգվածի ինդեքս (BMI)
  • Ծխախոտի օգտագործում և ալկոհոլի չարաշահում
  • Երկարաժամկետ դեղորայք՝ մասնավորապես կորտիկոստերոիդներ

Նույնիսկ եթե որևէ խնդիր չեք զգում, այս գործոնների առկայությունն արդեն բավարար հիմք է՝
ախտորոշման մասին մտածելու համար։
Օստեոպորոզի ախտորոշման ամենաճ շգրիտ մեթոդը դենսիտոմետրիան է։ Սա ոչ ինվազիվ և
անցավ հետազոտություն է, որը չափում է ոսկրային հյուսվածքի հանքային խտությունը։

Պուլս մեդ բժշկական կենտրոնում այն կատարվում է նորագույն 2023թ –ի արտադրության ,
վերջին սերնդի ռենտգեն-դենսիտոմետրիկ ապարատով , որը միաժամանակ սկանավորում է ողջ
մարմնի բոլոր ոսկրերը և ամենախոցելի 2 հատվածները ՝գոտկային ողերը և ազդրոսկրի
վզիկը ,քանի որ հենց այդ ոսկրերում առավել հաճախ տեղի են ունենում կոտրվածքներ:
Դենսիտոմետրիա անցնելը խորհուրդ է տրվում հետևյալ դեպքերում՝

  • Կանայք՝ 50-ից բարձր, տղամարդիկ՝ 65-ից բարձր
  • Մարդիկ՝ կոտրվածքներով՝ անգամ չնչին վնասվածքներից հետո
  • Այն անձինք, ովքեր օգտագործում են հորմոնալ դեղեր, որոնք կարող են ազդել ոսկորների վրա
  • Քրոնիկ հիվանդություններով տառապողներ՝ ռևմատոիդ արթրիտ, վահանագեղձի խնդիրներ,
    շաքարային դիաբետ
  • Եթե կան կասկածներ ըստ արյան վերլուծության, ռենտգենի կամ ախտանշանների

Հետազոտությունը խորհուրդ է տրվում կրկնել ամեն 1–2 տարին մեկ՝ դինամիկան հետևելու
համար։
Եթե օստեոպորոզը հաստատվել է, անհրաժեշտ է շտապ սկսել բուժումը։ Պուլս մեդ բժշկական
կենտրոնում բուժումը համապատասխանում է Եվրոպական և Ամերիկյան ստանդարտներին ։

Բժիշկը նշանակում է դեղամիջոցներ, որոնք ամրացնում են ոսկրերը կամ դանդաղեցնում դրանց
քայքայումը։ Կարևոր դեր ունեն նաև կալցիումը, վիտամին D-ն և կենսակերպի փոփոխությունը։

Ինչ կարող է օգնել.

  • Կանոնավոր ֆիզիկական ակտիվություն (քայլք, վարժություններ)
  • Բալանսավորված սնունդ՝ հարուստ կալցիումով և վիտամին D-ով
  • Հրաժարվել ծխախոտից և ալկոհոլից
  • Քաշի կարգավրումը
  • Ժամանակի ն բժշկական հետազոտությունը

Օստեոպորոզը լուրջ, բայց կառավարելի հիվանդություն է։ Կանոնավոր դենսիտոմետրիան
հնարավորություն է տալիս վաղ փուլում հայտնաբերել խնդիրը և կանխել բարդությունները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Գրանցման հայտ ուղարկել
Առցանց գրանցում
Scan the code
Ընդունարանի աշխատակից
Ողջույն, ցանկանու՞մ եք գրանցվել խորհրդատվության։