Մեջքի և ողնաշարի ցավերը ժամանակակից մարդու ամենատարածված խնդիրներից են։ Երբ սովորական ցավազրկողները տալիս են միայն ժամանակավոր արդյունք, օգնության է հասնում կինեզիոթերապիան։ Սա բուժման մեթոդ է, որտեղ հիմնական «դեղամիջոցը» ճիշտ հաշվարկված և մասնագիտացված շարժումն է։
«PulsMed» կլինիկայում կինեզիոթերապիան կիրառվում է որպես ողնաշարի հիվանդությունների բուժման և վերականգնման արդյունավետ միջոց։
Ի՞նչ է կինեզիոթերապիան
Տերմինը առաջացել է հունարեն «kinesis» (շարժում) և «therapia» (բուժում) բառերից։ Ի տարբերություն սովորական մարմնամարզության, սա բժշկական գործընթաց է, որն իրականացվում է կինեզիոթերապևտի հսկողությամբ՝ հատուկ մշակված վարժությունների և սարքավորումների օգնությամբ։
Ինչպե՞ս է այն «բուժում» մեջքը
Մեջքի ցավերի մեծ մասը կապված է մկանային դիսբալանսի, մկանների թուլության կամ սպազմի հետ։
Կինեզիոթերապիան աշխատում է մի քանի ուղղությամբ.
- Մկանային կորսետի ամրապնդում. Ողնաշարը պահող խորանիստ մկանների մարզումը թեթևացնում է միջողնային սկավառակների ծանրաբեռնվածությունը։
- Արյան շրջանառության լավացում. Շարժումը խթանում է արյան հոսքը դեպի վնասված հատված՝ արագացնելով հյուսվածքների վերականգնումը։
- Ճկունության վերականգնում. Հատուկ վարժությունները օգնում են վերացնել մկանային կարծրությունը (սպազմը) և վերադարձնել հոդերի շարժունակությունը։
Ո՞ր դեպքերում է այն ցուցված
Կինեզիոթերապիան հատկապես արդյունավետ է հետևյալ խնդիրների ժամանակ.
- Միջողնային սկավառակի ճողվածքներ (грыжа) և պրոտրուզիաներ,
- Օստեոխոնդրոզ,
- Կեցվածքի շեղումներ (սկոլիոզ, կիֆոզ),
- Հետվիրահատական վերականգնում,
- Նստակյաց աշխատանքով պայմանավորված քրոնիկ ցավեր։
Ինչու՞ դիմել հենց «PulsMed» կլինիկա
Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր մարմին անհատական է։ Մեր կլինիկայում բուժման ընթացքը սկսվում է մանրակրկիտ ախտորոշումից։ Կինեզիոթերապևտը գնահատում է ձեր մկանների վիճակը և շարժողական հնարավորությունները։ Մշակվում է վարժությունների համալիր՝ հաշվի առնելով ձեր տարիքը և ցավի ինտենսիվությունը։ Բոլոր վարժությունները կատարվում են մասնագետի անմիջական հսկողությամբ՝ բացառելով սխալ շարժումները և վնասվածքները։
Կարևոր է. կինեզիոթերապիան թույլ է տալիս ոչ միայն ազատվել ցավից, այլև կանխել դրա վերադարձը՝ սովորեցնելով ձեր մարմնին ճիշտ և առողջ շարժվել։
