Category: Լազերային վիրահատություններ

Անի Աբովյանը՝ երակների վարիկոզի մասին

Երակների վարիկոզն իսկապես վտանգավոր է, ու ոչ մի պարագայում չպետք է անուշադրության մատնել այն, հատկապես որ ունենք մասնագետներ, ովքեր առաջարկում են բուժման ամենաարդյունավետ ու ժամանակակից մեթոդները։ «Պուլս Մեդ» բժշկական կենտրոնի սիրտանոթաբան Անի Աբովյանը հարցազրույց է տվել Արմենիա TV-ին, տեսանյութն՝ այստեղ։

Վարիկոզի լազերային վիրահատության առավելության մասին

Ժամանակակից բժշկությունը հնարավորություն է տալիս վարիկոզի լազերային վիրահատություն իրականացնել՝ առանց կտրվածք անելու, առանց ընդհանուր անզգայնացման, ընդամենը տեղային անզգայնացման միջոցով։

Ինչպե՞ս է դա աշխատում․
Լազերային վիրահատությունը իրականացվում է անոթի վրա ընդամենը փոքր անցք բացելով, որի միջով անցկացվում է լազերի լարը։ Վիրաբույժը լազերի գլխիկը հասցնում է մինչև հիվանդության օջախ։ Սխալներից խուսափելու համար, վիրահատությանը զուգահեռ իրականացվում է դուպլեքս հետազոտությունը, ինչը հնարավորություն է տալիս 100% ճշգրտությամբ իրականացնել վիրահատությունը։ Հարկ է նշել, որ նման վիրահատություն իրականացնելու համար, կարևոր է ոչ միայն վիրաբույժի, այլև՝ դուպլեքս հետազոտություն իրականացնողի վարպետությունը։

Ո՞րն է սրա առավելությունը․
Ժամանակակից այս մեթոդի շնորհիվ պացիենտը կարող է իր բնականոն կյանքի հունին վերադառնալ ընդամենը մեկ օր հետո։ Քանի որ բաց կտրվածքներ չեն արվում՝ չի պահանջվում երկարատև վերականգնողական փուլ։

Լազերային վիրահատություն՝ նորագույն մեթոդով

«Պուլս.մեդ» բժշկական կենտրոնում կատարվում է երակների վարիկոզ լայնացման վիրահատություն՝ նորագույն լազերային մեթոդիկայով, առանց նարկոզի, առանց կտրվածքների: Վիրահատությունը կատարում է անոթային վիրաբույժ Անի Աբովյանը:

Գրանցման հայտ ուղարկել
Առցանց գրանցում
Scan the code
Ընդունարանի աշխատակից
Ողջույն, ցանկանու՞մ եք գրանցվել խորհրդատվության։