Վարիկոզի լազերային վիրահատության առավելության մասին

Ժամանակակից բժշկությունը հնարավորություն է տալիս վարիկոզի լազերային վիրահատություն իրականացնել՝ առանց կտրվածք անելու, առանց ընդհանուր անզգայնացման, ընդամենը տեղային անզգայնացման միջոցով։

Ինչպե՞ս է դա աշխատում․
Լազերային վիրահատությունը իրականացվում է անոթի վրա ընդամենը փոքր անցք բացելով, որի միջով անցկացվում է լազերի լարը։ Վիրաբույժը լազերի գլխիկը հասցնում է մինչև հիվանդության օջախ։ Սխալներից խուսափելու համար, վիրահատությանը զուգահեռ իրականացվում է դուպլեքս հետազոտությունը, ինչը հնարավորություն է տալիս 100% ճշգրտությամբ իրականացնել վիրահատությունը։ Հարկ է նշել, որ նման վիրահատություն իրականացնելու համար, կարևոր է ոչ միայն վիրաբույժի, այլև՝ դուպլեքս հետազոտություն իրականացնողի վարպետությունը։

Ո՞րն է սրա առավելությունը․
Ժամանակակից այս մեթոդի շնորհիվ պացիենտը կարող է իր բնականոն կյանքի հունին վերադառնալ ընդամենը մեկ օր հետո։ Քանի որ բաց կտրվածքներ չեն արվում՝ չի պահանջվում երկարատև վերականգնողական փուլ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով