Tag: վարիկոզ

Ամեն ինչ ոտքերի այտուցների և վարիկոզի մասին. պատճառներից մինչև ժամանակակից բուժում

Ոտքերի այտուցը զուտ էսթետիկ խնդիր չէ, այն լուրջ ազդակ է ձեր անոթային համակարգից: Եթե երեկոյան նկատում եք, որ կոշիկները սեղմում են, իսկ ոտքերում ծանրություն կա, ապա ժամանակն է հասկանալ պատճառները:

Ինչո՞ւ են ոտքերն այտուցվում.

  • Երակային անբավարարություն. վարիկոզի ժամանակ երակային փականները թուլանում են, ինչի հետևանքով արյունը լճանում է ստորին վերջույթներում:
  • Լիմֆոստազ. լիմֆատիկ հեղուկի արտահոսքի խանգարում, որը բերում է կայուն և պինդ այտուցների:
  • Ապրելակերպ. երկարատև նստած կամ կանգնած աշխատանքը, քաշի ավելցուկը և աղի չարաշահումը սրում են վիճակը:

Ինչպե՞ս է բուժվում խնդիրը ՊուլսՄեդ ԲԿ-ում. մենք առաջարկում ենք բուժման համալիր մոտեցում, որը հիմնված է միջազգային փորձի վրա.

  1. Ճշգրիտ ախտորոշում. կատարում ենք անոթների դուպլեքս հետազոտություն՝ հասկանալու արյան հոսքի վիճակը:
  2. Լազերային վիրաբուժություն. սա վարիկոզի բուժման «ոսկե ստանդարտ է»՝ առանց կտրվածքների, առանց ցավի և հիվանդանոցում մնալու անհրաժեշտության:
  3. Գերմանական հակաայտուցային թերապիա. հատուկ կոմպլեքս մեթոդ լիմֆոստազի և քրոնիկ այտուցների դեմ:
  4. Լիմֆոդրենաժ. պրոցեդուրա, որն արագացնում է հեղուկի հեռացումը հյուսվածքներից:

Կանխարգելում.

  • Օրվա ընթացքում ավելի շատ շարժվեք և խուսափեք նույն դիրքում երկար մնալուց:
  • Օգտագործեք կոմպրեսիոն տրիկոտաժ (մասնագետի նշանակմամբ):
  • Հետևեք սննդակարգին և քաշին:

ՊուլսՄեդ ԲԿ-ում լինֆոլոգի խորհրդատվությունն անվճար է․ գրանցվեք խորհրդատվության, թույլ մի տվեք, որ այտուցները վերածվեն բարդությունների:

Անի Աբովյանը՝ երակների վարիկոզի մասին

Երակների վարիկոզն իսկապես վտանգավոր է, ու ոչ մի պարագայում չպետք է անուշադրության մատնել այն, հատկապես որ ունենք մասնագետներ, ովքեր առաջարկում են բուժման ամենաարդյունավետ ու ժամանակակից մեթոդները։ «Պուլս Մեդ» բժշկական կենտրոնի սիրտանոթաբան Անի Աբովյանը հարցազրույց է տվել Արմենիա TV-ին, տեսանյութն՝ այստեղ։

Վարիկոզի լազերային վիրահատության առավելության մասին

Ժամանակակից բժշկությունը հնարավորություն է տալիս վարիկոզի լազերային վիրահատություն իրականացնել՝ առանց կտրվածք անելու, առանց ընդհանուր անզգայնացման, ընդամենը տեղային անզգայնացման միջոցով։

Ինչպե՞ս է դա աշխատում․
Լազերային վիրահատությունը իրականացվում է անոթի վրա ընդամենը փոքր անցք բացելով, որի միջով անցկացվում է լազերի լարը։ Վիրաբույժը լազերի գլխիկը հասցնում է մինչև հիվանդության օջախ։ Սխալներից խուսափելու համար, վիրահատությանը զուգահեռ իրականացվում է դուպլեքս հետազոտությունը, ինչը հնարավորություն է տալիս 100% ճշգրտությամբ իրականացնել վիրահատությունը։ Հարկ է նշել, որ նման վիրահատություն իրականացնելու համար, կարևոր է ոչ միայն վիրաբույժի, այլև՝ դուպլեքս հետազոտություն իրականացնողի վարպետությունը։

Ո՞րն է սրա առավելությունը․
Ժամանակակից այս մեթոդի շնորհիվ պացիենտը կարող է իր բնականոն կյանքի հունին վերադառնալ ընդամենը մեկ օր հետո։ Քանի որ բաց կտրվածքներ չեն արվում՝ չի պահանջվում երկարատև վերականգնողական փուլ։

Վարիկոզի հետազոտություն դուպլեքսի միջոցով

Վարիկոզի ճշգրիտ հետազոտություն միայն դուպլեքսի միջոցով, որը ցույց է տալիս երակների փականների աշխատանքը և արյան հոսքը: Պուլս մեդ բժշկական կենտրոնում այսուհետ կգործի մինչև 35% զեղչ ուլտրաձայնային հետազոտության բոլոր տեսակների համար, այդ թվում նաև անոթների դուպլեքս հետազոտության համար: