Category: Անոթաբանություն

Ամեն ինչ ոտքերի այտուցների և վարիկոզի մասին. պատճառներից մինչև ժամանակակից բուժում

Ոտքերի այտուցը զուտ էսթետիկ խնդիր չէ, այն լուրջ ազդակ է ձեր անոթային համակարգից: Եթե երեկոյան նկատում եք, որ կոշիկները սեղմում են, իսկ ոտքերում ծանրություն կա, ապա ժամանակն է հասկանալ պատճառները:

Ինչո՞ւ են ոտքերն այտուցվում.

  • Երակային անբավարարություն. վարիկոզի ժամանակ երակային փականները թուլանում են, ինչի հետևանքով արյունը լճանում է ստորին վերջույթներում:
  • Լիմֆոստազ. լիմֆատիկ հեղուկի արտահոսքի խանգարում, որը բերում է կայուն և պինդ այտուցների:
  • Ապրելակերպ. երկարատև նստած կամ կանգնած աշխատանքը, քաշի ավելցուկը և աղի չարաշահումը սրում են վիճակը:

Ինչպե՞ս է բուժվում խնդիրը ՊուլսՄեդ ԲԿ-ում. մենք առաջարկում ենք բուժման համալիր մոտեցում, որը հիմնված է միջազգային փորձի վրա.

  1. Ճշգրիտ ախտորոշում. կատարում ենք անոթների դուպլեքս հետազոտություն՝ հասկանալու արյան հոսքի վիճակը:
  2. Լազերային վիրաբուժություն. սա վարիկոզի բուժման «ոսկե ստանդարտ է»՝ առանց կտրվածքների, առանց ցավի և հիվանդանոցում մնալու անհրաժեշտության:
  3. Գերմանական հակաայտուցային թերապիա. հատուկ կոմպլեքս մեթոդ լիմֆոստազի և քրոնիկ այտուցների դեմ:
  4. Լիմֆոդրենաժ. պրոցեդուրա, որն արագացնում է հեղուկի հեռացումը հյուսվածքներից:

Կանխարգելում.

  • Օրվա ընթացքում ավելի շատ շարժվեք և խուսափեք նույն դիրքում երկար մնալուց:
  • Օգտագործեք կոմպրեսիոն տրիկոտաժ (մասնագետի նշանակմամբ):
  • Հետևեք սննդակարգին և քաշին:

ՊուլսՄեդ ԲԿ-ում լինֆոլոգի խորհրդատվությունն անվճար է․ գրանցվեք խորհրդատվության, թույլ մի տվեք, որ այտուցները վերածվեն բարդությունների:

5 տարածված միֆ ճնշման դեղերի մասին. ինչո՞ւ չի կարելի դադարեցնել բուժումը

Զարկերակային գերճնշումը (հիպերտոնիա) հաճախ անվանում են «լռակյաց մարդասպան», քանի որ այն կարող է տարիներ շարունակ չունենալ ոչ մի ախտանիշ, սակայն դանդաղ քայքայել սիրտն ու անոթները։ Ցավոք, այս հիվանդության շուրջ առկա են բազմաթիվ թյուր պատկերացումներ, որոնք մարդկանց դրդում են սխալ որոշումներ կայացնել։

ՊուլսՄեդ բժշկական կենտրոնի մասնագետները վերլուծել են 5 ամենատարածված միֆերը, որոնք կարող են վտանգել ձեր կյանքը։

Միֆ 1. «Եթե ճնշումս կարգավորվել է, կարող եմ դադարեցնել դեղերը խմելը»:
Սա ամենավտանգավոր սխալն է։ Ճնշումը կարգավորվել է հենց դեղի շնորհիվ։ Հիպերտոնիան քրոնիկական հիվանդություն է, և դեղն ապահովում է անոթների կայուն վիճակը։ Դեղը դադարեցնելուն պես ճնշումը ոչ միայն հետ կվերադառնա, այլև կարող է կտրուկ թռիչք տալ՝ հանգեցնելով հիպերտոնիկ կրիզի։

Միֆ 2. «Ճնշման դեղերին օրգանիզմը սովորում է (կախվածություն է առաջանում)»:
Բժշկական տեսանկյունից սա կախվածություն չէ։ Դա անհրաժեշտություն է, ինչպես օրինակ՝ ակնոց կրելը տեսողությունը բարելավելու համար։ Դեղերը չեն «փչացնում» օրգանիզմը, այլ պաշտպանում են թիրախ-օրգանները (սիրտ, երիկամներ, ուղեղ) հարվածից։

Միֆ 3. «Ես դեղերն օգտագործում եմ միայն այն ժամանակ, երբ ճնշումս բարձրանում է»:
Ճնշման դեղերը «շտապ օգնություն» չեն։ Դրանք ունեն կումուլյատիվ (կուտակային) ազդեցություն։ Որպեսզի ձեր անոթները պաշտպանված լինեն 24 ժամ, դեղի որոշակի չափաբաժին միշտ պետք է լինի արյան մեջ։ Ընդհատումներով ընդունելը անոթների համար նման է «ցնցուղի»՝ մեկ լայնանում են, մեկ նեղանում, ինչն արագացնում է դրանց մաշվածությունը։

Միֆ 4. «Ավելի լավ է բնական միջոցներով բուժվել՝ սխտորով կամ թեյերով»:
Բնական միջոցները կարող են լինել օժանդակ, բայց դրանք չեն կարող փոխարինել ժամանակակից դեղամիջոցներին, որոնք անցել են կլինիկական փորձարկումներ։ Սխտորը լավ է իմունիտետի համար, բայց այն ի վիճակի չէ կանխել ինսուլտը այնպես, ինչպես դա անում են մասնագիտացված դեղերը։

Միֆ 5. «Հարևանիս այս դեղը շատ լավ օգնեց, ես էլ դրանից կխմեմ»:
Սա բժշկության մեջ ամենամեծ սխալներից է։ Յուրաքանչյուր մարդու հիպերտոնիա ունի իր պատճառը՝ մեկի մոտ երիկամային է, մյուսի մոտ՝ անոթային, երրորդի մոտ՝ սթրեսային։ Այն, ինչ փրկում է հարևանին, կարող է վնասել ձեզ։

Ինչո՞ւ չի կարելի ինքնուրույն դադարեցնել բուժումը
Բուժման կտրուկ ընդհատումը առաջացնում է «ռիկոշետի էֆեկտ»։ Օրգանիզմը, սովոր լինելով դեղի աջակցությանը, դրա բացակայության դեպքում արտադրում է մեծ քանակությամբ սթրես-հորմոններ։ Արդյունքը կարող է լինել աղետալի՝ ընդհուպ մինչև ինֆարկտ կամ ինսուլտ։

ՊուլսՄեդ ԲԿ-ի խորհուրդը.
Եթե կարծում եք, որ դեղն այլևս ձեզ պետք չէ կամ ունեք կողմնակի ազդեցություններ, մի՛ դադարեցրեք այն ինքնուրույն։ Դիմեք մեր սրտաբանին։ Մենք կկատարենք անհրաժեշտ հետազոտությունները և, եթե հնարավոր է, կկարգավորենք չափաբաժինը կամ կփոխարինենք դեղը ավելի համապատասխան տարբերակով։

Ձեր սիրտը մեկն է, հոգ տարեք նրա մասին։

📞 Խորհրդատվության համար զանգահարեք՝ 093 54 12 23

Ինֆարկտ և Ինսուլտ. ինչպե՞ս կանխել աղետը, քանի դեռ ուշ չէ

Առողջությունը մեր ունեցած ամենաթանկ պաշարն է, որը հաճախ սկսում ենք գնահատել միայն այն կորցնելուց հետո: Սրտանոթային հիվանդությունները՝ ինֆարկտն ու ինսուլտը, տարիներ շարունակ մնում են աշխարհում մահացության գլխավոր պատճառները: Սակայն կա մի լավ նորություն. դեպքերի 80%-ը հնարավոր է կանխարգելել ժամանակին ձեռնարկված քայլերի շնորհիվ:

Ինչպե՞ս պաշտպանել ձեզ և ձեր հարազատներին: Ահա այն հիմնական կանոնները, որոնք պետք է դառնան ձեր կյանքի անբաժան մասը.

  1. Լռակյաց մարդասպանները. ճնշում և խոլեստերին
    Բարձր զարկերակային ճնշումը և «վատ» խոլեստերինը հաճախ չեն տալիս ոչ մի ախտանիշ, մինչև չեն հասցնում օրգանիզմը կրիտիկական վիճակի:

Լուծումը. Տարեկան գոնե մեկ անգամ անցեք արյան հետազոտություն և հետևեք ձեր ճնշմանը: Դա տևում է ընդամենը 15 րոպե, բայց կարող է փրկել ձեր կյանքը:

  1. Սնունդը՝ ձեր սրտի դաշնակից
    Այն, ինչ դուք ուտում եք այսօր, որոշում է ձեր անոթների վիճակը 5 տարի անց: Կրճատեք աղի, շաքարի և վատ ճարպերի քանակը: Փոխարենը՝ հարստացրեք ձեր սննդակարգը օմեգա-3 ճարպաթթուներով և թարմ բանջարեղենով:
  2. Ակտիվություն՝ առանց արդարացումների
    Մեր սիրտը մկան է, որը մշտական մարզման կարիք ունի: Օրական ընդամենը 30 րոպե քայլքը կամ լողը բարելավում է արյան շրջանառությունը և ամրացնում անոթների պատերը:
  3. Սթրեսը և քունը. անտեսված գործոններ
    Քրոնիկ սթրեսը և անքնությունը «քայքայում» են սիրտը ներսից: Սովորեք հանգստանալ և թույլ տվեք ձեր օրգանիզմին վերականգնվել: Որակյալ քունը շքեղություն չէ, այլ կենսական անհրաժեշտություն:

Ինչու՞ սպասել առաջին ախտանիշներին:
Շատերը դիմում են բժշկի միայն այն ժամանակ, երբ ցավն անտանելի է դառնում: Բայց ինֆարկտի դեպքում ամեն վայրկյանը թանկ է: Իսկական խնամքը սկսվում է կանխարգելումից:

ՊուլսՄեդ բժշկական կենտրոնում մենք ստեղծել ենք սրտանոթային համակարգի համալիր հետազոտության (Check-up) փաթեթներ, որոնք թույլ կտան ստանալ ձեր առողջության ամբողջական պատկերը ընդամենը մեկ այցելության ընթացքում:

Մի՛ հետաձգեք ձեր առողջությունը վաղվան: Թույլ տվեք պրոֆեսիոնալներին հոգ տանել ձեր սրտի մասին այսօր, որպեսզի վայելեք լիարժեք կյանք վաղը:

📞 Ամրագրեք ձեր հետազոտությունը հիմա՝ 093 54 12 23

Ի՞նչ է անոթների դուպլեքսը և որտեղ կարելի է անցնել այն

Անոթների դուպլեքս սկանավորումը (ուլտրաձայնային, դուպլեքս/տրիպլեքս հետազոտությունը, ուլտրաձայնային դոպլեր) ոչ ինվազիվ ուլտրաձայնային ախտորոշման մեթոդ է, որը թույլ է տալիս գնահատել արյան անոթների վիճակը և դրանցում արյան հոսքը:

Անոթների դուպլեքս սկանավորման գործընթացում գնահատվում են հետևյալ պարամետրերը՝

-զարկերակների և երակների անատոմիական կառուցվածքը
լուսանցքի և պատերի կառուցվածքային փոփոխություններ (նեղացում, ընդլայնում, խցանում, արյան թրոմբների առկայություն, աթերոսկլերոտիկ վահանիկներ),
-արյան հոսքի արագությունը և ուղղությունը,
-ինտիմա-մեդիա համալիրը,
-զարկերակային պատերի աթերոսկլերոտիկ փոփոխությունները։

Պուլս.Մեդ կլինիկայում իրականացվող դուպլեքս սկանավորման տեսակները

🔸 Ստորին վերջույթների անոթներ (զարկերակներ և երակներ՝ միաժամանակ կամ առանձին)
🔸Վերին վերջույթների անոթներ (զարկերակներ և երակներ՝ միաժամանակ կամ առանձին)
🔸Գլխի և պարանոցի անոթների դուպլեքս սկանավորում (բրախիոցեֆալային անոթներ էքստրակրանիալ մակարդակում).
🔸Սկրոտումի և առնանդամի անոթների դուպլեքս
🔸Որովայնային աորտայի և որովայնի անոթների դուպլեքս սկանավորում
🔸Երիկամային անոթների դուպլեքս սկանավորում

Սկլերոթերապիա Երևանում. անցավ և մատչելի

Սկլերոթերապիան, դա հատուկ նյութի՝ սկլերոզանտի ներարկումն է երակի լուսանցքի մեջ , որն ազդելով երակի ներքին շերտի՝ ինտիմայի վրա , հանգեցնում է դրա վնասմանը, որին հաջորդում է պատերի սոսնձումը և երակը վերածվում շարակցահյուսվածքային լարի։

Սկլերոզանտի ազդեցությունից հետո 2-6 ամսվա ընթացքում ձևավորվում է շարակցական հյուսվածքի բարակ լար, այնուհետև այն ենթարկվում է ռեզորբցիայի և ամբողջովին անհետանում է միջինում 4-6 ամիսների ընթացքում՝ կախված երակի տրամաչափից։ Այդ ընթացքում երակի տեղում երևում է շագանակագույն պիգմենտացիա, որը ժամանակավոր է և նույնպես անհայտանում է միջինում 4-6 ամիսների ընթացքում՝ դարձյալ կախված տրամաչափից։ Սա շատ թեթև և հրաշալի էսթետիկ արդյունք ապահովող պրոցեդուրա է։ Շատ դեպքերում , եթե վարիկոզ հիվանդությունը շատ արտահայտված չէ, կարելի է նույնիսկ սկլերոթերապիան իրականացնել ավելի արտահայտիչ և խոշոր անոթների դեպքում և խուսափել վիրահատությունից, սակայն այս դեպքերը ընտրվում են ֆլեբոլոգի կողմից, մանրամասն իրականացված դուպլեքս հետազոտությունից հետո։

Սկլերոթերապիան սովորաբար իրականացվում է մի քանի փուլով, որպեսզի խուսափեն դեղամիջոցի չափից մեծ դոզայից և կողմնակի ազդեցությունների զարգացումից։ Այսպիսով, մեկ սեանսում միջինում կատարվում է 3-ից 10-15 ներարկում (ավելի շատ քանակով սարդոստայնանման երակների դեպքում և ավելի քիչ՝ հաստ վարիկոզ երակների դեպքում), հետևաբար, որքան ավելի արտահայտված է հիվանդությունը, այնքան երկար է բուժումը (միջինում առնվազն 3-4 սեանս), իսկ հետագայում՝ երբեմն կարիք է լինում կատարել նաև շտկումներ՝ հատկապես բարդ տիպի և տարածված մազանոթային ցանցերի դեպքում։ Սեանսների միջև ընդմիջումը առնվազն 7 օր է:

Պուլս.Մեդ Բժշկական կենտրոնում սկլերոթերապիան իրականացվում է նորագույն CLACS մեթոդով, ինչը նշանակում է Կրիոլազերային կրիոսկլերոթերապիա, որի դեպքում մինիմալի է հասցված կողմնակի երևույթները դեղորայքի ծախսը և անոթի ներծծման ժամկետները, քանզի այս նոր մեթոդի դեպքում անոթը սկզբում մշակվում է հատուկ լազերային սարքով, ինչի արդյունքում այն սպազմվում է ու նոր իրականացվում է ներարկումը։ Ի դեպ CLACS մեթոդը ամբողջ աշխարհում իրականացվում է արդեն 10-15 տարի, իսկ Հայաստանում՝ 6 տարի և միայն Պուլս.Մեդ ԲԿ-ում։ Կարևոր փաստ է, որ կլերոթերապիայի պրոցեդուրան իրականացվում է լիովին անցավ՝ ի շնիրհիվ սառը օդով ցավազրկման , որն իրականացվում է հատուկ Գերմանական սարքով։ Ֆլեբոլոգը կատարում է անհրաժեշտ քանակությամբ ներարկումներ լայնացած երակների մեջ, որից հետո , խոշոր մազանոթների դեպքում անմիջապես ոտքին է անցկացվում էլաստիկ տրիկոտաժը, իսկ մանրերի դեպքում դրա կարիքը չկա։ Պրոցեդուրայից հետո անհրաժեշտ է քայլել 30-40 րոպե։ Իսկ էլաստիկ տրիկոտաժը կրել 7-14 օր՝ կախված կոնկրետ դեպքից։

CLACS-ի պրոցեդուրայից 10-15 օր անց ֆլեբոլոգը գնահատում է արդյունքները կրկնակի խորհրդատվության ժամանակ և եթե դեռևս պահպանվում են մանր , մնացորդային մազանոթներ, ապա դրանք հեռացվում են առանձին լազերային պրոցեդուրայով, ինչի արդյունքում այդ անոթները խամրում են ու անհայտանում, երբեմն պահանջվում է նաև կորրեկցիա 1 ամսից։Լազերային պրոցեդուրան նույնպես ընթանում է անցավ։

Սկլերոթերապիայի 1 սեանսը արժե 50000 դրամ, որը հաճախ բավականացնում է 2 ոտքին միասին։ Լազերային պրոցեդուրան , որը տևում է 20ր , արժե 60000 դրամ։ Իսկ ընդհանուր արժեքը կախված է անոթների քանակից և տեսակից, պարզելու համար, թե որքան կարժենա ընդհանուր և որքան կտևի բուժումը, կարող եք գալ ֆլեբոլոգ Անի Աբովյանի մոտ՝ անվճար խորհրդատվության։

https://youtube.com/shorts/PfqWsWXpSwc?si=jOZHAqa4U3Ce7bJK

Մազանոթների և անոթային աստղիկների վերացում

? 40% ԶԵՂՉ

? ԱՆՎՃԱՐ խորհրդատվություն

‼ Մազանոթների և անոթային աստղիկների վերացման նորագույն CLaCS մեթոդը (Կրիոլազերային֊կրիոսկլերոթերապիան)՝ արդեն Հայաստանում

‼️Շտապեք օգտվել զեղչից, քանզի այն կտևի մինչև 2023-ի հունվարի 15-ը։

‼️Նշենք , որ արդյունքը անմիջապես չի երևում, հետևաբար հաջորդ ամառ գեղեցիկ և մազանոթներից մաքրված ոտքեր ունենալու համար, խնդրի լուծմանն անհրաժեշտ է ձեռնամուխ լինել ձմռանը , հատկապես, որ ձմեռային հագուստը օգնում է նաև քողարկել պրոցեդուրայի հետևանքով ժամանակավոր առաջացող կապտուկներն ու պիգմենտները։

✅CLaCS մեթոդը նորույթ է Հայաստանում

? Առաջին անգամ իրականացվում է միայն “Պուլս.Մեդ” բժշկական կենտրոնում

? Ավելի էֆեկտիվ է, քան հասարակ սկլերոթերապիան

? Պրոցեդուրան իրականացնում է Եվրոպայում վերապատրասված անոթաբան՝ Անի Աբովյանը

? Պրոցեդուրան իրականացվում է աշխարհում անոթաբանության բնագավառում առաջատարը համարվող ALMA ֆիրմայի լազերային ապարատով։

? Աշուն֊ձմեռ֊գարունը իդեալական ժամանակաշրջանն է այս խնդրին անդրադառնալու համար։

? Խորհրդատվությունն ԱՆՎՃԱՐ Է։

?Գրանցվելու համար․

? Գրե՜ք էջին կամ զանգահարեք?

—————————————

?+374 93 54 12 23, +374 10 23 23 22

?Հր․Ներսիսյան 12/9

#մազանոթներ#անոթային_աստղիկներ#երակների_լայնացում #վարիկոզ#տրոմբոզ#կոսմետոլոգիա#մաշկի_խնամք#վիրահատություն#լազերային_վիրահատություն#Պուլս_Մեդ#CLaCS

Անի Աբովյանը՝ երակների վարիկոզի մասին

Երակների վարիկոզն իսկապես վտանգավոր է, ու ոչ մի պարագայում չպետք է անուշադրության մատնել այն, հատկապես որ ունենք մասնագետներ, ովքեր առաջարկում են բուժման ամենաարդյունավետ ու ժամանակակից մեթոդները։ «Պուլս Մեդ» բժշկական կենտրոնի սիրտանոթաբան Անի Աբովյանը հարցազրույց է տվել Արմենիա TV-ին, տեսանյութն՝ այստեղ։