Անոթների դուպլեքս սկանավորումը (ուլտրաձայնային, դուպլեքս/տրիպլեքս հետազոտությունը, ուլտրաձայնային դոպլեր) ոչ ինվազիվ ուլտրաձայնային ախտորոշման մեթոդ է, որը թույլ է տալիս գնահատել արյան անոթների վիճակը և դրանցում արյան հոսքը:

Անոթների դուպլեքս սկանավորման գործընթացում գնահատվում են հետևյալ պարամետրերը՝
-զարկերակների և երակների անատոմիական կառուցվածքը
լուսանցքի և պատերի կառուցվածքային փոփոխություններ (նեղացում, ընդլայնում, խցանում, արյան թրոմբների առկայություն, աթերոսկլերոտիկ վահանիկներ),
-արյան հոսքի արագությունը և ուղղությունը,
-ինտիմա-մեդիա համալիրը,
-զարկերակային պատերի աթերոսկլերոտիկ փոփոխությունները։
Պուլս.Մեդ կլինիկայում իրականացվող դուպլեքս սկանավորման տեսակները
🔸 Ստորին վերջույթների անոթներ (զարկերակներ և երակներ՝ միաժամանակ կամ առանձին)
🔸Վերին վերջույթների անոթներ (զարկերակներ և երակներ՝ միաժամանակ կամ առանձին)
🔸Գլխի և պարանոցի անոթների դուպլեքս սկանավորում (բրախիոցեֆալային անոթներ էքստրակրանիալ մակարդակում).
🔸Սկրոտումի և առնանդամի անոթների դուպլեքս
🔸Որովայնային աորտայի և որովայնի անոթների դուպլեքս սկանավորում
🔸Երիկամային անոթների դուպլեքս սկանավորում