Tag: Սկլերոթերապիա

Սկլերոթերապիա Երևանում. անցավ և մատչելի

Սկլերոթերապիան, դա հատուկ նյութի՝ սկլերոզանտի ներարկումն է երակի լուսանցքի մեջ , որն ազդելով երակի ներքին շերտի՝ ինտիմայի վրա , հանգեցնում է դրա վնասմանը, որին հաջորդում է պատերի սոսնձումը և երակը վերածվում շարակցահյուսվածքային լարի։

Սկլերոզանտի ազդեցությունից հետո 2-6 ամսվա ընթացքում ձևավորվում է շարակցական հյուսվածքի բարակ լար, այնուհետև այն ենթարկվում է ռեզորբցիայի և ամբողջովին անհետանում է միջինում 4-6 ամիսների ընթացքում՝ կախված երակի տրամաչափից։ Այդ ընթացքում երակի տեղում երևում է շագանակագույն պիգմենտացիա, որը ժամանակավոր է և նույնպես անհայտանում է միջինում 4-6 ամիսների ընթացքում՝ դարձյալ կախված տրամաչափից։ Սա շատ թեթև և հրաշալի էսթետիկ արդյունք ապահովող պրոցեդուրա է։ Շատ դեպքերում , եթե վարիկոզ հիվանդությունը շատ արտահայտված չէ, կարելի է նույնիսկ սկլերոթերապիան իրականացնել ավելի արտահայտիչ և խոշոր անոթների դեպքում և խուսափել վիրահատությունից, սակայն այս դեպքերը ընտրվում են ֆլեբոլոգի կողմից, մանրամասն իրականացված դուպլեքս հետազոտությունից հետո։

Սկլերոթերապիան սովորաբար իրականացվում է մի քանի փուլով, որպեսզի խուսափեն դեղամիջոցի չափից մեծ դոզայից և կողմնակի ազդեցությունների զարգացումից։ Այսպիսով, մեկ սեանսում միջինում կատարվում է 3-ից 10-15 ներարկում (ավելի շատ քանակով սարդոստայնանման երակների դեպքում և ավելի քիչ՝ հաստ վարիկոզ երակների դեպքում), հետևաբար, որքան ավելի արտահայտված է հիվանդությունը, այնքան երկար է բուժումը (միջինում առնվազն 3-4 սեանս), իսկ հետագայում՝ երբեմն կարիք է լինում կատարել նաև շտկումներ՝ հատկապես բարդ տիպի և տարածված մազանոթային ցանցերի դեպքում։ Սեանսների միջև ընդմիջումը առնվազն 7 օր է:

Պուլս.Մեդ Բժշկական կենտրոնում սկլերոթերապիան իրականացվում է նորագույն CLACS մեթոդով, ինչը նշանակում է Կրիոլազերային կրիոսկլերոթերապիա, որի դեպքում մինիմալի է հասցված կողմնակի երևույթները դեղորայքի ծախսը և անոթի ներծծման ժամկետները, քանզի այս նոր մեթոդի դեպքում անոթը սկզբում մշակվում է հատուկ լազերային սարքով, ինչի արդյունքում այն սպազմվում է ու նոր իրականացվում է ներարկումը։ Ի դեպ CLACS մեթոդը ամբողջ աշխարհում իրականացվում է արդեն 10-15 տարի, իսկ Հայաստանում՝ 6 տարի և միայն Պուլս.Մեդ ԲԿ-ում։ Կարևոր փաստ է, որ կլերոթերապիայի պրոցեդուրան իրականացվում է լիովին անցավ՝ ի շնիրհիվ սառը օդով ցավազրկման , որն իրականացվում է հատուկ Գերմանական սարքով։ Ֆլեբոլոգը կատարում է անհրաժեշտ քանակությամբ ներարկումներ լայնացած երակների մեջ, որից հետո , խոշոր մազանոթների դեպքում անմիջապես ոտքին է անցկացվում էլաստիկ տրիկոտաժը, իսկ մանրերի դեպքում դրա կարիքը չկա։ Պրոցեդուրայից հետո անհրաժեշտ է քայլել 30-40 րոպե։ Իսկ էլաստիկ տրիկոտաժը կրել 7-14 օր՝ կախված կոնկրետ դեպքից։

CLACS-ի պրոցեդուրայից 10-15 օր անց ֆլեբոլոգը գնահատում է արդյունքները կրկնակի խորհրդատվության ժամանակ և եթե դեռևս պահպանվում են մանր , մնացորդային մազանոթներ, ապա դրանք հեռացվում են առանձին լազերային պրոցեդուրայով, ինչի արդյունքում այդ անոթները խամրում են ու անհայտանում, երբեմն պահանջվում է նաև կորրեկցիա 1 ամսից։Լազերային պրոցեդուրան նույնպես ընթանում է անցավ։

Սկլերոթերապիայի 1 սեանսը արժե 50000 դրամ, որը հաճախ բավականացնում է 2 ոտքին միասին։ Լազերային պրոցեդուրան , որը տևում է 20ր , արժե 60000 դրամ։ Իսկ ընդհանուր արժեքը կախված է անոթների քանակից և տեսակից, պարզելու համար, թե որքան կարժենա ընդհանուր և որքան կտևի բուժումը, կարող եք գալ ֆլեբոլոգ Անի Աբովյանի մոտ՝ անվճար խորհրդատվության։

https://youtube.com/shorts/PfqWsWXpSwc?si=jOZHAqa4U3Ce7bJK

Ինչ է սկլերոթերապիան. տեսակներ, ցուցումներ և առավելություններ

Ինչ է սկլերոթերապիան. տեսակներ, ցուցումներ և առավելություններ

Պուլս Մեդ ԲԿ-ում իրականացվում են սկլերոթերապիայի հետեւյալ տեսակները.

 

Սկլերսթերապիա

Սկլերոթերապիան ոչ վիրահատական բժշկական միջամտություն է, որը կիրառվում է վարիկոզ երակների և «սարոստայնանման երակների» (տելանգիեկտազիա) բուժման համար։ Այս մեթոդը ներառում է հատուկ նյութի՝ սկլերոզանտի ներարկում վնասված երակի մեջ, որի հետևանքով երակի պատերը կպչում են իրար, և արյան հոսքը դադարում է։ Ժամանակի ընթացքում երակը լուծվում է, և տուժած հատվածը առողջանում է։

 

Սկլերոթերապիա՝ ուլտրաձայնային հսկողությամբ

Այս մեթոդի ժամանակ կիրառվում է փրփրային տեսակի սկլերոթերապիան՝ ուլտրաձայնային ապարատի հսկողությաշբ,  մաշկի մակերեսից ավելի խորը տեղակայված և ավելի հաստ անոթների դեպքում։ Տևում է ընդամենը 20-30ր, պարտադիր է պրոցեդուրայից հետո 40ր քայլերը և էլաստիկ զուգագուլպաների կրումը՝ 2 շաբաթ։

 

Տելեանգիէկտազների լազերային կոագուլյացիա

Տելեանգիէկտազները դրանք մանր, մանուշակագույն, սարդոստայնանման ցանցերն են։ Այս անոթների լազերայն կոագուլյացիան կատարվում է հատուկ անոթային լազերային ապաևատով, որը թափանցելով մաշկից ներս ընդամենը 1֊2 մմ խորությամբ , առաջացնում է անոթի կայուն սպաղմ , առանց մաշկի վնասման, ինչից հետո անոթը ներծծվում է 2֊4 շաբաթների ընթացքում։Որոշ դեպքերում կարելի է նույնիսկ  չկրել էլաստիկ զուգագուլպաները։

 

Նորագույն CLACS մեթոդ

CLACS նշանակում է կրիոլազերային կրիոսկլերոթերապիա։ Այս մեթոդը ժամանակակից ամենա արդյունավետ մեթոդն է, որի դեպքում կիրառվում են և լազեր, և ներարկումներ, ավելի արագ և էֆեկտիվ արդյունք ստանալու նպատակով։ Ի դեպ այս պրոցեդուրան Հայաստանում առաջին անգամ և միայն ՊուլսՄեդ կլինիկայում է իրականացվում։ Այս մեթոդից հետո էլասիկ զուգագուլպաների կրում չի պահանջվում, սակայն անհրաժեշտ է լինում մաշկը մշակել հատուկ քսուքով։

 

Առավելություններ

  • Ոչ վիրահատական մեթոդ (առանց կտրվածքների)
  • Արագ միջամտություն՝ մինիմալ դիսկոմֆորտով 
  • Կարճ վերականգնողական ժամանակահատված
  • Արդյունավետ թե՛ կոսմետիկ, թե՛ բժշկական խնդիրների դեպքում

 

Ո՞ւմ է այն ցուցված 

Սկլերոթերապիան առավել արդյունավետ է փոքր կամ միջին չափի վարիկոզ երակների, ինչպես նաև կոսմետիկ թերությունների համար։ Սակայն այս միջամտությունը չի կիրառվում մեծ վարիկոզ երակների դեպքում կամ որոշ բժշկական հակացուցումների առկայությամբ։

 

Հակացուցումներ

  • Հղիություն և կրծքով կերակրման շրջան
  • Ալերգիա սկլերոզանտ նյութի նկատմամբ
  • Դիաբետ կամ խրոնիկ երակային անբավարարություն ծանր փուլում

 

Հնարավոր կողմնակի ազդեցություններ

  • Մաշկի թեթև կապտուկներ կամ ցավ ներարկման հատվածում, որոնք ինքնուրույն անցնում են՝ 5-7 օրվա ընթացքում
  • Կարճաժամկետ թեթև կարմրություն կամ այտուց
  • Ժամանակավոր բաց շագանակագույն հետքեր կամ բծեր մաշկի վրա, որոնք անցնում են ամենաուշը միջինում 2-3 ամիսների ընթացքում