Սկլերոթերապիա Երևանում. անցավ և մատչելի
Սկլերոթերապիան
, դա հատուկ նյութի՝ սկլերոզանտի ներարկումն է երակի լուսանցքի մեջ , որն ազդելով երակի ներքին շերտի՝ ինտիմայի վրա հանգեցնում է դրա վնասմանը, որին հաջորդում է պատերի սոսնձումը և երակը վերածվում շարակցահյուսվածքային լարի։
Սկլերոզանտի ազդեցությունից հետո 2-6 ամսվա ընթացքում ձևավորվում է շարակցական հյուսվածքի բարակ լար, այնուհետև այն ենթարկվում է ռեզորբցիայի և ամբողջովին անհետանում է միջինում 4-6 ամիսների ընթացքում՝ կախված երակի տրամաչափից։ Այդ ընթացքում երակի տեղում երևում է շագանակագույն պիգմենտացիա, որը ժամանակավոր է և նույնպես անհայտանում է միջինում 4-6 ամիսների ընթացքում՝ դարձյալ կախված տրամաչափից։ Սա շատ թեթև և հրաշալի էսթետիկ արդյունք ապահովող պրոցեդուրա է։ Շատ դեպքերում , եթե վարիկոզ հիվանդությունը շատ արտահայտված չէ, կարելի է նույնիսկ սկլերոթերապիան իրականացնել ավելի արտահայտիչ և խոշոր անոթների դեպքում և խուսափել վիրահատությունից, սակայն այս դեպքերը ընտրվում են ֆլեբոլոգի կողմից, մանրամասն իրականացված դուպլեքս հետազոտությունից հետո։
Սկլերոթերապիան սովորաբար իրականացվում է մի քանի փուլով, որպեսզի խուսափեն դեղամիջոցի չափից մեծ դոզայից և կողմնակի ազդեցությունների զարգացումից։ Այսպիսով, մեկ սեանսում միջինում կատարվում է 3-ից 10-15 ներարկում (ավելի շատ քանակով սարդոստայնանման երակների դեպքում և ավելի քիչ՝ հաստ վարիկոզ երակների դեպքում), հետևաբար, որքան ավելի արտահայտված է հիվանդությունը, այնքան երկար է բուժումը (միջինում առնվազն 3-4 սեանս), իսկ հետագայում՝ երբեմն կարիք է լինում կատարել նաև շտկումներ՝ հատկապես բարդ տիպի և տարածված մազանոթային ցանցերի դեպքում։ Սեանսների միջև ընդմիջումը առնվազն 7 օր է:

Սկլերոթերապիայի պրոցեդուրան գործնականում անցավ է (զգացողությամբ այն չի տարբերվում սովորական պատվաստումներից), քանի որ իրականացվում է հատուկ բարակ միանգամյա ասեղների միջոցով: Ֆլեբոլոգը կատարում է անհրաժեշտ քանակությամբ ներարկումներ լայնացած երակների մեջ, որից հետո անմիջապես ոտքին է անցկացվում էլաստիկ տրիկոտաժը։ Պրոցեդուրայից հետո անհրաժեշտ է քայլել 30-40 րոպե։ Իսկ էլաստիկ տրիկոտաժը կրել 7-14 օր՝ կախված կոնկրետ դեպքից։
Սկլերոթերապիան 1 ամպուլայով արժե 50000, որը հաճախ բավականացնում է 2 ոտքին միասին, իսկ CLACS-ի մեկ պրոցեդուրյի համար ներկա պահին գործում է 30% , ինչի շնորհիվ զեղչով արժեքը 42.000 դրամ է (20ր-ոց պրոցեդուրան)։ Իսկ ընդհանուր արժեքը կախված է անոթների քանակից և տեսակից, պարզելու համար, թե որքան կարժենա ընդհանուր և ինչ կարժենա դուք կարող եք գալ անվճար խորհրդատվության։